Հենրիխ Մխիթարյան. Հարկավոր է դասեր քաղել սխալներից
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի՝ Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպմանը, որում Յուրգեն Կլոպի թիմը պարտվել է 1:2 հաշվով:
Խաղից հետո, armsport.am-ի փոխանցմամբ, 25-ամյա ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով:
«Հարկավոր է դասեր քաղել սխալներից եւ նայել առաջ: Երկրորդ խաղակեսում չափազանց խորքից էինք գործում, այդ պատճառով պարտվեցինք»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: