Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Գալաթասարայի
Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում 4:1 հաշվով հաղթել է Ստամբուլի «Գալաթասարային»: Armsport.am-ի տեղեկացմամբ՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր եւ մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
25-ամյա ֆուտբոլիստը կատարել է 2 հարված, որոնք շեղ են եղել: Նա գնդակին դիպչել է 65 անգամ, կատարել 50 փոխանցում՝ 82 տոկոս ճշգրտությամբ: Մխիթարյանը մեկ անգամ մրցակցից խլել է գնդակը, մեկ անգամ կանգնել հարվածի ճանապարհին եւ կատարել երկու խախտում: Հենրիխը 5 անգամ շրջանցել է մրցակցին եւ ստացել 7.39 գնահատականը: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսն արժանացել է 8.35 գնահատականին: