Հենրիխ Մխիթարյանի գոլն օգնեց Մանչեսթեր Յունայթեդին հաղթել Զարյային (տեսանյութ)
Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց Լուգանսկի «Զարյային»:
Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:0: Հանդիպման հաշիվը բացեց «կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
48-րդ րոպեին հայ կիսապաշտպանը խաղադաշտի կենտրոնից խլելով գնդակն առաջ շարժվեց, ճանապարհին գնդակն անցկացրեց պաշտպանի ոտքերի արանքով և հաշվենկատ հարվածով այն ուղարկեց դարպասը:
Մանչեսթերյան թիմի կազմում մեր ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում իր առաջին գոլը խփեց:
Հայաստանի հավաքականի ավագը փոխարինվեց 86-րդ րոպեին: Վերջին րոպեները Մխիթարյանի փոխարեն խաղադաշտում անցկացրեց Տիմոտի Ֆոսու-Մենսահը:
Խաղի 88-րդ րոպեին խորքից ստանալով Պոլ Պոգբայի փոխանցումը, Զլատան Իբրահիմովիչը մեն մենակ մնաց դարպասապահի դեմ և նրա կողքով գնդակն ուղարկեց դարպասը՝ ձևավորելով հանդիպման վերջնարդյունքը:
Խմբային փուլի արդյունքով 6 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով զբաղեցրեց A խմբի երկրորդ տեղը:
«Զարյա»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2
Գոլերը՝ Մխիթարյան (48), Իբրահիմովիչ (88)
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ֆեներբահչեն» նվազագույն հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»՝ գրավելով առաջին հորիզոնականը:
http://www.tert.am/am/news/2016/12/08/Arm/2217561