TopMercato.com մարզական կայքը ներկայացրել է ներկա պահին Եվրոպայի թոփ-առաջնությունների (Անգլիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա) լավագույն ռմբարկուների լավագույն տասնյակին:
Լավագույն տասնյակի 8-րդ տեղում է գտնվում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն այս մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում աչքի է ընկել 13 անգամ. 5 գոլ Բունդեսլիգայում, 2-ը՝ Գերմանիայի Գավաթում, 6-ը՝ Եվրոպայի լիգայում: Մխիթարյանը արդյունավետությունը կազմում է 0,65 գոլ՝ մեկ խաղում: