Հենրիխ Մխիթարյանը Բորուսիայի հետ կմեկնի Իսպանիա
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ կմեկնի Իսպանիա, որտեղ թիմը կնախապատրաստվի մրցաշրջանի երկրորդ հատվածին: Այդ մասին գրում է armsport.am-ը՝ հղում անելով Kicker-ին:
Հավաքը կկայանա հունվարի 10-ից 18-ը Լա Մանգայում:
«Բորուսիան» Իսպանիայում 2 ընկերական հանդիպում կանցկացնի հունվարի 13-ին եւ 17-ին. մրցակիցները դեռ հայտնի չեն, իսկ հունվարի 24-ին Դյուսելդորֆում կմրցի «Ֆորտունայի» հետ:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածք էր ստացել դեկտեմբերի 13-ին կայացած Բեռլինի «Հերտայի» հետ խաղում եւ նրա ապաքինման համար հարկավոր է 6 շաբաթ: