Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի
Վաղը՝ դեկտեմբերի 25-ին, «Ֆլորենս» ռեստորանային համալիրում կկայանա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության կազմակերպած «Հայաստանի լավագույն տասը մարզիկների» մեծարման երեկոն: Նախարարության կողմից անցկացված հարցման արդյունքում, տասնյակում հայտնվել են երկու ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը եւ Յուրա Մովսիսյանը: Armsport.am-ին հայտնի դարձավ, որ մարզական գերատեսչության վաղվա հանդիսությանը մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, իսկ, ահա, Յուրա Մովսիսյանը ներկայումս ԱՄՆ-ում է, ուստի ներկա չի լինի միջոցառմանը: