Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի «թուրքական դերբի»-ին
Այսօր տեղի կունենան չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի առաջին հանդիպումները:
Հայ ֆուտբոլասերներին ուշադրության կենտրոնում հայտնվել է «Բորուսիա» (Դորտմունդ) – «Գալաթասարայ» հանդիպումը, քանի որ գերմանական թիմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Բորուսիան» ներկայումս 9 միավորով վստահ գլխավորում է իր խումբը, իսկ ահա «Գալաթասարայը» մեկ միավորով եզրափակում է աղյուսակը: Թուրքիայի չեմպիոնն այլեւս նահանջելու տեղ չունի, իսկ գերմանական ակումբը պարտվելու ցանկություն չունի, քանի որ երկրի առաջնությունում արդեն տանուլ է տվել 5 անընդմեջ հանդիպում:
Ի դեպ, այս հանդիպումը որոշ լրատվամիջոցներ անվանում են «թուրքական դերբի»: Բանն այն է, որ «Բորուսիայի» ֆուտբոլիստներից երեքն ազգությամբ թուրք են: Նրանք են Նուրի Շահինը, Իլկայ Գյունդոկանը եւ Բուրակ Չամօղլուն:
Ի դեպ, «Գալաթասարայ» հինգ ֆուտբոլիստները` Համիտ Ալթինտոպը, Հական Բալտան, Տարակ Չամդալը, Ֆուրկան Յոզչալը եւ Յասին Յոզտեկինը ծնվել են Գերմանիայում, այսինքն, նրանք խաղալու են իրենց անմիջական հայրենիքը ներկայացնող թիմի դեմ:
Մասնագետների կարծիքով՝ «Բորուսիան» պետք է վստահ հաղթանակ տոնի, քանի որ երկու շաբաթ առաջ հյուրընկալվելիս վստահ ջախջախել է թուրքերին (3:0): Սակայն «Գալաթասարայը» բավական հաջող է հանդես գալիս Գերմանիայի խաղադաշտերում` 7 հաղթանակ, 5 ոչ-ոքի: