ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՄԱՐԶՎԵԼ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՄԲՈՒՄ
Երեկ Դորտմունդի «Բորուսսիան» մարզում է անցկացրել` պատրաստվելով «Յուվենթուսի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբում:
Նշենք, որ երեկ մեր ֆուտբոլիստը «Քյոլնի» դեմ մեկնարկային կազմում դուրս եկած մնացած 10 ֆուտբոլիստների հետ միասին հանգիստ է ստացել:
Նշենք, որ այսօրվա մարզմանը Մխիթարյանի դուրս է եկել ձախ ծնկի շրջանում կապույտ սպեղանիով: Հիշեցնենք, որ «Քյոլնի» դեմ խաղում նա ձախ ծնկի վնասվածք էր ստացել, սակայն դա չէր խանգարել շարունակել հանդիպումը: