Հերմինե Նաղդալյանը լծվել է որդու համար նոր պաշտոն ստեղծելու գործին
«Հինգշաբթի օրը կառավարությունը հավանություն տվեց Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի հաստիք ստեղծելու նախագծին։ Օրերս մենք տեղեկացրել էինք, որ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լծվել է որդու՝ Հրանտ Աբաջյանի համար նոր պաշտոն ստեղծելու գործին և ցանկանում է որդուն տեսնել կարևոր պաշտոնում։ Փաստորեն, նրա ջանքերն ապարդյուն չեն անցել։ Մեզ հասած տեղեկություններով՝ հենց նրա որդին էլ կզբաղեցնի նորաստեղծ պաշտոնը։ Չինաստանում ՀՀ առևտրային կցորդի նստավայրը լինելու Է Պեկինը։ Ի դեպ, Հերմինե Նաղդալյանը օրերս հաստատել Էր, որ իր որդին՝ Հրանտը, ապրում և սովորում Է Չինաստանում»,–գրում է Ժամանակ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
