Հերմինե Նաղդալյանը` Սյունիքի մարզպետի ուղղությամբ հնած կրակոցների մասին.
Հրապարակ թերթը գրում է. Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո մեր թղթակիցը Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակոցի հետ կապված հարցրել է Հերմինե Նաղդալյանին․ «Վենդետայի վտանգ չե՞ք տեսնում»։ «Ես կարծում եմ, որ մենք պիտի չշտապենք եւ պիտի տեսնենք, որ մասնագետները, իրավաբանները, քրեագետները պատասխան տան՝ ինչ խնդիր է եղել»։ Պարզապես ժողովուրդը տեսնում է, որ արդարադատություն չի իրականացվում, անպատժելիություն է երկրում, փորձում է սեփական ուժերով արդարադատություն իրականացնել։ Դուք նման վտանգ չե՞ք զգում։ «Ես կարծում եմ, որ Դուք այսօր Ազգային ժողովում էիք եւ լսում էիք գլխավոր դատախազի խոսքը եւ հորդորը, որ ճիշտ չէ ժամանակից շուտ ինչ-որ եզրակացություններ անել, հետո այդ եզրակացությունները տիրաժավորել, հետո փորձել դրանք զարգացնել, տարածել եւ նման ճանապարհով հանրային կարծիք ստեղծել։ Մենք պիտի հասկանանք, որ արդարադատությունն իրականացվում է օրենքներին համապատասխան, եւ դրա համար գործընթացներ կան»։
