Հերոս Արամ Առուշանյան տեսակին՝ պետք է ճանաչենք բոլորս
Հերոս Արամ Առուշանյանի տեսակը բոլորս պետք է ճանաչենք.Վավերագրական ֆիլմի դիտում նվիրված լեգենդար հրետանավոր Ա. Առուշանյանին
Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե ՀԿ հիմնադիր-նախագահ՝ Մանուշակ Ստեփանյանին ճանաչողներին մենք չէ, որ պետք է պատմենք նրա հայրենասիրության եւ անչափ մարդասիրության ու նվիրվածության մասին: Եւ զամանալի չէ, որ տեւական ժամանակ է, ինչ տիկին Ստեփանյանը, շաբաթը մեկ օր՝ բաց դաս է անցկացնում հանրապետության տարբեր դպրոցներում. պարբերաբար լինում է Արցախում՝ դիրքերում, գրադարաններում, հասարակակական վայրերերում, ամենուր...նա թողնում է իր ձեռագիրն ու հետքը:
Իսկ, թե ինչ թեմաներով են լինում այդ բովանդակաշատ հանդիպումները, ապա ինչպես Newsmedia.am-իթղթակցի հետ զրույցում նշեց Ստեփանյանը. <<Թեման որոշում ենք տեղում>>:
Նման բաց դաս անց է կացվել նաեւ այսօր՝ մայրաքաղաք Երեւանում: Իսկ թե ում էր նվիրված այսօրվա դասը, տիկին Ստեփանյանը մանրամասնեց տեղի ունեցածը.
-Այսօր որոշել էինք թիվ 18 գրադարանում՝ դիտել լեգենդար հրամանատար Արամ Առուշանյանի նվիրված վավերագրական ֆիլմը, որի հեղինակը եւ բեմադրիչը Հռփիսիմե Բասենցյանն է: Ով նկարել է նաեւ ֆիլմ՝ նվիրված հերոս Ռորերտ Աբաջանյանին:
Շատ ջերմ, բարեկամական մթնոլորտում անցկացրեցինք ֆիլմի դիտումը, շատ հուզիչ տեսարաններով էր լեցուն: Հերոսի ընտանիքը՝ Արցախից այս շոգին հասել էր Երեւան միայն ֆիլմը դիտելու համար: Հյուրերի շարքում էին նաեւ հերոս Տիգրան Պողոսյանի մայրը, ում որդին զոհվել է նույն օրը՝ որ օրը որ զոհվել է Արամը...
Նրանք զոհվել են ամենաուժեղ գնդակոծության ժամանակ. ապրիլի 25-ի՝ լույս 26-ի գիշերը, երբ թշնամին օգտագործել է բոլոր զինատեսակները: Հենց այդ օրը մենք ունեցել ենք երկու զոհ. լեգենդար հրետանավոր Արամ Առուշանյանը եւ սպա Տիգրան Պողոսյանը: Եվ հետաքրքիր մի զուգադիպություն կա. Արամ Առուշանյանը ծնվել է 1972թ.-ին, իսկ Տիգրանը 1992թ.-ին, երկուսն էլ զոհվել են նույն օրը՝ երկու ժամվա տարբերությամբ: Հիմա նրանց ընտանիքները շատ ջերմ, բարեկամական հարաբերությունների մեջ են:
Ափոփելով խոսքը տիկին Ստեփանյանը նկատեց.
-Այսօրը մեզ համար իրոք ապրված օր էր, ներկաները իրենց մեջ մեկ անգամ եւս վերանայեցին իրենց կյանքը: Իմ մեջ եւս շատ բան փոխվեց ֆիլմը դիտելուց հետո: Պետք է հերոս Արամը Առուշանյան տեսակին՝ ճանաչենք բոլորս...
