«Հերոսներին հերոսացնելն էլ հերոսություն է», «Ֆիդայիներ» ՀԿ.PHOTO,VIDEO
Այսօր՝ փետրվարի 25-ին, հայ մեծանուն Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը, «Ֆիդայիներ» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր մեծ միջոցառում՝ ի պատիվ Զորավարի:
«Հերոսներին հերոսացնելն էլ հերոսություն է» խորագիրը կրող միջոցառմանը, ներկա էին Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, բարձրաստիճան զինվարականներ, գեներալներ, բազմաթիվ այլ հյուրեր:
«Ֆիդայիներ» կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանի կողմից, ազգի նվիրյալներից շատերը պարգևատվեցին «Ֆիդայիներ» շքանշաններով և նվերներով: Միջոցառման ընթացքում քննարկում եղավ նաև կազմակերպության ծրագրերից գլխավորի՝ 1870-1920 թվակններն ընկած ժամանակահատվածում մեր պետականության համար պայքարած ֆիդայիների և ոչ ֆիդայիների նկարներով Ֆիդայապատ ստեղծելու հարցը:
Այլ մանրամասներ՝տեսանյութում:
