Հերոսները վերադառնալու են,որքան էլ որ չուզեք,ՍԹԱՓՎԵՔ,հաջորդը դուք էք
Հետքի խմբագիր Էդիկ Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է ՝
ՙՙԱդրբեջանի ռազմական բյուջեն 8 անգամ գերազանցում է Հայաստանինը։ Դա նաեւ նշանակում է, որ նրանց սպառազինությունը հնարավոր է նույնքան անգամ գերազանցի մերինը։ Ասում եմ հնարավոր է, հաշվի առնելով Ադրբեջանի բանակի եւ ընդհանրապես երկրում առկա կոռուպցիայի չափերը։ Եւ միակ առվելությունը, որ ունենք այսօր, մեր զինվորի ոգին է։ Բայց ամեն ինչ դնել զինվորի ուսերին՝ պարզապես հանցագործություն է։ Նրանք չեն մեղավոր, որ տնտեսություն չունենք, նրանք չեն մեղավոր, որ ԵՏՄ կոչվող կառույցում ոչ մի բարեկամ չունենք, հակառակը բոլորը թշնամի են, նրանք չեն մեղավոր, որ պաշտոնյաները բիզնեսմեններ են ու իրենց աշխատավայրերում իրենց բիզնեսով են զբաղված։ Ու հիմա այս բոլորի համար զինվորներն են պատասխան տալիս՚՚։
Հ,Գ
Մեր կողմից ընդամենը կավելացնենք ,օլիգարխներ և իշխանավորներ,ՍԹԱՓՎԵՔ,վերադարձրեք թալանը,զինեք բանակը,լուծեք հերոսների սոցիալական հարցերը,հակառակ դեպքում հերոսները թուրքի հարցերը լուծելուց հետո վերադառնալու են,որքան էլ որ աղոթեք որ չգան, և եթե հերոսների հարձակումը Ադրբեջանի դեմ, նորից ձեր մեղքով, կասեցրեց Ռուսաստանը,ապա դուք փրկության հույս չէք ունենա…….Հատուցումը անխուսափելի է լինելու:
