Հերոսությունը միայն սեփական հողի վրա ապրելը չէ, այլ արժանապատիվ ու ազնիվ ապրելը. Դավիթ Բաբայան
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/25-11-22/99024b152d365788361fc38f213f99a6.jpg&w=450&h=320)
Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շատ կարևոր է ապրել ու ստեղծագործել հայրենիքում, քո երկրում, հատկապես օրհասական ժամանակաշրջանում։ Հենց այսպիսի իրավիճակում է Արցախը։ Դա նույնիսկ հերոսություն կարելի է համարել։
Սակայն այստեղ կա մեկ առանցքային բաղադրիչ՝ հերոսությունը միայն սեփական հողի վրա ապրելը չէ, այլ արժանապատիվ ու ազնիվ ապրելը։
Ի վերջո, նրանք, ովքեր ապրում են իրենց հայրենիքում, բայց շահագոծում և կողոպտում են այն, բնականաբար, արդեն հակահերոս են, թշնամի և շատ ավելի վտանգավոր, քան արտաքին թշնամին»։