Հերթական անհասկանալի նշանակումը
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերի վարչության նախկին պետ Լալա Ղազարյանը, ով 2014 -ին աղմկոտ պատմության արդյունքում ազատվեց աշխատանքից, նշանակվել է Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար։ Հիշեցնենք, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի մի խումբ աշակերտներ բաց նամակ էին հղել անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնությունների, ֆինանսական ապօրինությունների, տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու Ղազարյանի հովանավորությունը վայելելու մասին: Տնօրենին ազատեցին աշխատանքից, քրգործ հարուցվեց մամուլի հրապարակումների հիման վրա՝ 179 հոդվածով։ Իսկ ավելի ուշ աշխատանքից ազատվեց նաեւ Լալա Ղազարյանը։ Ասում էին՝ նրա պաշտոնանկությունը պնդել է այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ընտրությունների խառը օրերին ՀՅԴ-ական մարզպետ Գյոզալյանը նրան նշանակել է ԺՊ։
