Հերթական էքշընը ԱԺ-ում գլխավոր դատախազի մասնակցությամբ
«Հրապարակ» թերթը գրում է
Առաջիկայում ԱԺ-ում սպասվում է հերթական «էքշընը». օրենքով սահմանված կարգով` ՀՀ դատախազը պետք է իր տարեկան հաշվետվությունը ներկայացնի պառլամենտին։ Ե՞րբ կլինի դատախազի հաշվետվությունը՝ հարցրինք` պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանին։ «Տարեկան հաշվետվությունը դատախազը պարտավոր է ներկայացնել մինչեւ ապրիլի 1-ը. դեռ բավականին ժամանակ կա։ Այս պահին կարող եմ ասել, որ այն դեռ ԱԺ չի ներկայացվել»:
Ի դեպ, մեր տեղեկություններով, մարտի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «կհյուրընկալվի» ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում: Պատգամավորներն ուշ-ուշով նախապատրաստվում են այդ հանդիպմանը։ «Բավականին հարցեր են կուտակվել` սկսած Քոչարյան-Մայրապետյան-Մանվել Գրիգորյան, մինչեւ բանակ-գեներալիտետ եւ «հարակից» հարցեր»,- ասացին ԱԺ-ից: Հնարավո՞ր է դա անում եք օդ բաց թողնելու, դատախազի հաղորդման սպասվող աղմուկի «հետքերը մաքրելու» համար։ «Բացարձակապես. հարցերն իսկապես կուտակվել են, դրանք պատասխաններ են պահանջում»: Իսկ հնարավո՞ր է դա նաեւ դատախազի փոփոխության նախապատրաստում է։ «Ո՛չ, իհարկե` ոչ»: