Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական հույժ կարևոր նորությունը Հ1-ի լուրերով այն մասին, թե ինչպես է ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցությունը միացել Նիկոլ Փաշինյանի կոչին և որոշել համահայկական հիմնադրամին սեփական աշխատավարձից ամսական 10 հազար դրամ վճարել։
Սա արդեն նույնիսկ ծիծաղելի չէ։ Այսպիսի պայմաններում Արցախում ազատ ու արդար ընտրությունների մասին խոսելը անիմաստ է»: