Հերթական խաբեությունը` զինվորների անունից. զգո´ն եղեք
Խնդրում եմ զինվորների հարազատներին ուշադիր լինել :Բոլորը գիտեն, որ զինվորը մեր պաշտամունքի առարկան է, մեր նվիրականը, մեր թուլությունը, մեր ուժն ու սրտի նուրբ լարը :
Շատ խարդախներ փորձել ու փորձում են օգտվել այդ հանգամանքից :
Մի ժամանակ դա հիվանդ զինվորի դեղի ու սննդի համար փող հավաքող անծանոթներն էին, բայց հիմա դա չի անցնում. Մարդիկ գիտեն, որ հիվանդ զինվորը բուժվում է զինվորական հոսպիտալում , ստանում է և դեղ և սնունդ:
Հիմա էլ զինվորի ծնողներին կեղծ պատվոգիր, շնորհակալագիր , նամակ են բերում, իբր իր մոտից եկածը, հետո ասում, որ, եթե գումար կա նրան փոխանցելու համար, կարող են իրենց տալ. տեղ կհասցնեն :
Հարգելի զինվորի հարազատներ, մի հավատացեք ամեն մեկի, այդ պատվոգիր ու շնորհակալագիրը ձեզ զինկոմից պետք է բերեն, կամ մաքսիմում փոստով ուղարկեն : Նամակ ուղարկելիս ձեր տղան հաստատ կզանգի ու կզգուշացնի ձեզ : Վերջիվերջո անձը հաստատող փաստաթուղթ ուզեք :
Տիգրան Մկրտչյան