Հերթական զինված միջադեպը՝ ոստիկանության «քթի տակ». Բուռնազյան փողոցում հնչել են կրակոցներ
Այսօր՝ մարտի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստավել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բուռնազյան 69 հասցեից:
Նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Էրեբունի վարչական շրջանի դատախազի տեղակալներ Հարություն Խալաթյանը և Սևակ Պողոսյանը:
Այս պահին հանցագործության վայրում զննություն են կատարում Էրեբունու քննիչները և տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագետները: Ավտոտնակի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր:
մանրամասները՝shamshyan.com-ում: