1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հետաձգվեց «Կրթության մասին օրենքի» փոփոխությունը, ըստ որի՝ պարտադիր կրթությունը մինչև 19 տարեկան է


Այսօր ԱԺ բոլոր խմբակցությունների առաջարկների հիման վրա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մեկ օրով հետաձգեց «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին քվեարկությունը։ Նախագծով ամրագրվում է, որ 12-ամյա կրթությունը պարտադիր է մինչև 19 տարեկան աշակերտների համար:

Քվեարկությունը հետաձգվեց պայմանով, որ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները վաղը ժամը 11-ին կհանդիպեն կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ և կքննարկեն այն:

Քանի որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ նախագծում 1-ից, 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հիմնականում մեկ հիմնական փոփոխություն է կատարվել, որ օրենքն ուժի մեջ պետք է մտնի ոչ թե 2016-ին, այլ 2017-ին, նախ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Արամ Մանուկյանը առաջարկեց, որ նախագիծը քվեարկվի վաղը, իսկ մինչ այդ պատգամավորները կծանոթանան ոչ թե Գալուստ Սահակյանի բանավոր հավաստիացումներին, այլ գրավոր տեքստին:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր գործընկերներին բացատրեց. «Առաջարկում է փոփոխություն, որ միջնակարգ կրթությունը պարտադիր լինի մինչև 19 տարեկան աշակերտների համար: 19 տարին պարտադիր, եթե անգամ աշակերտը գնում է արհեստագործական ուսումնարան կամ քոլեջ, նա պետք է պարտադիր միջնակարգ կրթություն ստանա մինչև 19 տարեկան»,-ասաց Հեղինե Բիշարյանը և ավելացրեց, որ եթե ինչ-ինչ պատճառներով աշակերտը չցանկանա, ապա կառավարությունը կարող է աշակերտների շարժի մասին որոշում ընդունել։

Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ սա անընդունելի է, և պարտադիր գաղափարը պետք է հանվի նախագծից: Իսկ իր խմբակցության անդամներին էլ նա կոչ արեց չմասնակցել այս նախագծի քվեարկությանը:

Կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ասաց, որ խոսքը ամենևին այն մասին չէ, որ աշակերտը անպայման պետք է 19 տարեկանում կրթվի, սակայն, հիշեցրեց. «Սահմանադրությունը նախատեսում է, որ պետությունը կարող է օրենքով սահմանել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ»։

Երկրորդ, Արտակ Դավթյանը հավելեց, որ օրենքը չի ասում, որ բոլորը պետք է պարտադիր մինչև 19 տարեկանում կրթություն ստանան, այլ միայն դեպքերում, եթե աշակերտը մինչև 19 տարեկանը չի իրացրել իր 12 ամյա պարտադիր կրթության ոչ միայն իրավունքը, այլ պարտավորությունը:

«Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը կրկնեց առաջարկը` ասելով, որ օրենքի նախագիծը լուրջ հակասություններ է պարունակում և առաջարկեց նորից քննարկել նախագիծը, «որ խիստ անկանխատեսելի հետևանքներ չառաջանան խիստ ռադիկալ ռեֆորմներին պատճառով»:

Եթե առաջարկը չհարգվի, ապա նախագծին ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու: ԲՀԿ-ական ավելացրեց, որ ավագ դպրոցները այսօր կայացած չեն, որ սա որևէ մեկի համար գաղտնիք չէ, և ով հակառակը ասի, պարզ դեմագոգիայով կզբաղվի:

Ի վերջո, «ՀԱԿ»-ից Արամ Մանուկյանը նկատեց, որ Գալուստ Սահակյանը իրենց մեկ այլ բան է ասում, Աժ կայքում մեկ այլ բան է գրված, իսկ իրենց ձեռքի տակ եղած նախագծում՝ մեկ այլ բան։

«Չի կարելի էսպիսի քվեարկություն, մի՛ արեք»,-հորդորեց Արամ Մանուկյանը:

Երբ առաջարկին միացավ նաև ՀՅԴ-ն ներկայացնող Արծվիկ Մինասյանը, Գալուստ Սահակյանն առաջարկեց վաղը մինչև 11-ը հանդիպել կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan