«Հետաքրքիր» միջադեպ է տեղի ունեցել Արտակ Զաքարյանի հետ Կիևում
Վերջերս «հետաքրքիր» միջադեպ է տեղի ունեցել Եվրանեսթի «գործերով» Կիև այցելած ՀՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ։ Մայդանում զբոսնող, գունավոր հեղափոխության «ալքիմիան» ուսումնասիրող Զաքարյանը երբ հասել Է Մայդանում տեղակայված մետաղորսիչների մոտ, դրանք հանկարծ ուժեղ աղմկել են և ուկրաինական ՕՄՕՆ-ը շրջափակել Է ՀԱՊԿ անդամ երկրի «ներկայացուցչին», պահանջել են ցույց տալ գրպանում եղածը և ասել Մայդան կատարած այցի «նպատակը»։ «Գուցե գիտեի՞ն, որ Դուք ծագումով Ղարաբաղից եք, իսկ Ուկրաինան ՎՈՒԱՄ երկիր Է՝ Ադրբեջանի հետ քիփ, ամեն շաբաթ լինում եք Ղարաբաղում, կարող Է ուզում Էին Լապշինի նման Ձե՞զ էլ արտահանձնել Ադրբեջանրն»,– սադրեցինք Զաքարյանին։ «Չստացվեց, ես շատ քաղաքավարի բացատրեցի, իրենք շատ քաղաքավարի հասկացան, ներողություն խնդրեցին, գնացին»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Հրապարակ թերթի այսօրվա համարում։
