1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հետաքրքիր շրջադարձ 2018-ից առաջ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը  չի բացառել, որ 2018-ին «Ելքը» վարչապետի այլընտրանքային թեկնածու ներկայացնի:

Մինչեւ այժմ տպավորություն էր, որ Հայաստանի քաղաքական ուժերը՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական, ամբողջովին համակերպվել են այն հեռանկարի հետ, որ 2018-ին ապրիլին Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարին լրանալուց հետո Հայաստանի քաղաքական կյանքում ոչինչ հնարավոր չէ փոխել: Այսպիսի տպավորություն էր ստեղծվում հատկապես քաղաքական գործիչների այն հարցազրույցներից, որտեղ նրանք առանձնահատուկ շեշտում էին, որ անցած խորհրդարանական ընտրություններով որոշված է, թե որ կուսակցությունը պետք է կառավարի խորհրդարանական մոդելի անցած Հայաստանի Հանրապետությունը, ուստի հենց այդ կուսակցությունն էլ 2018-ի ապրիլին կառաջադրի եւ կանցկացնի վարչապետի իր թեկնածուին:

Խոսքը, բնականաբար, ՀՀԿ-ի եւ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի մասին է: Մինչեւ երեկ հաջորդ վարչապետի շուրջ բոլոր քննարկումները վերաբերում էին ՀՀԿ-ի ներսում գոյություն ունեցող պայքարին՝ մասնավորապես՝ Սերժ Սարգսյան, թե Կարեն Կարապետյան, կամ ներիշխանական ինչ-ինչ հնարավոր վերադասավորումներին:

Վերջին շրջանում տպավորություն էր ստեղծվում նաեւ, որ այս պայքարի մեջ է տեղավորվել նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որի առանցքային ներկայացուցիչները մեկ օրվա մեջ սկսեցին կտրուկ պաշտպանել վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքերը, եւ հակառակը՝ խոցել Սերժ Սարգսյանին: Թեպետ, ՀՅԴ-ն դեռ հոկտեմբերի վերջին Բյուրոյի եւ ԳՄ-ի համատեղ ընդլայնված նիստի ադյունքներով ընդունված հայտարարությամբ նախազգուշացրել էր կոալիցիոն գործընկերոջը, որ առաջիկա քաղաքական գործընթացներում առաջնորդվելու է նախաձեռնողականության եւ ինքնուրույնության գործելակերպով: Սակայն այս հայտարարությունից հետո տեսանելի ոչ մի քայլի կուսակցությունը չէր դիմել, մինչեւ որ «Գելափ»-ը չհայտարարեց Սերժ Սարգսյանի վարկանիշի բարձրացման մասին: Սա առիթ եղավ, որպեսզի ՀՅԴ-ն գործի մեջ ցույց տա իր վճռականությունն ու ինքնուրույնությունը, ինչն արտահայտվեց վարչապետ Կարեն Կարապետյանին «պաշտպանելով»:

«Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքներն այս ընթացքում ավելի պասիվ դիրքերում էին եւ արդեն սկսում էր նշմարվել Սերժ Սարգսյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի կանխատեսելի սցենարը, որովհետեւ հավանականությունը, թե Կարեն Կարապետյանին կհաջողվի իր շուրջը լուրջ կոնսոլիդացիաներ ստեղծել, անգամ ՀՅԴ-ի օգնությամբ, չնչին էր: ՀՅԴ-ի նախաձեռնողականությունը ըստ ամենայնի կավարտվի այն պահին, երբ ապագա կառավարությունում իր ցանկացած քանակով պաշտոնների խոստում կստանա Սերժ Սարգսյանից: Իսկ Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ի ներսում նույնիսկ իր հետ այդ կուսակցություն մտած 7000 անդամները չեն կարողանա ոչնչով օգնել: Երդվյալ սերժսարգսյանականները վեջին օրերին Կարեն Կարապետյանին նրբանկատորեն հիշեցրին անցած փետրվարի 12-ին Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածը՝ թափանցիկ ակնարկելով, որ ինքը  նույնպես ապահովագրված չէ նման իրավիճակում հայտնվելուց: Այդ նույն ժամանակ Սերժ Սարգյանն անձամբ Կարապետյանին հարվածեց տեղական ինքնակառավարման մարմիններին նվիրված միջոցառման իր ծավալուն ելույթով, որտեղ հատվածներից մեկը այն մասին էր, թե ինչպես կառավարությանը չի հաջողվել իրականություն դարձնել նախապես մշակած եւ երկար աշխատած ծրագիրը: Հանուն արդարության պետք է նշել, որ Կարապետյանն առանձնապես չընկճվեց, ինչի վկայությունն էր վերջին երկու օրերի աշխատանքային խիստ հագեցած գրաֆիկը, հատկապես Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին այցը:

Ահա մոտավորապես այսպիսի դասավորվածության պայմաններում «Ելքը» հայտարարում է, որ չի բացառվում՝ իրենք վարչապետի այլընտրանքային թեկնածու ունենան: Մինչ այս հայտարարությունը մամուլում լուր էր հայտնվել, թե «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները քննարկում են 2018-ին վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու հարցը, թեեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նախօրեին ասաց, որ այդպիսի քննարկումներ չեն եղել: Էդմոն Մարուքյանի հայտարարությունն իրավիճակ է փոխում: Թե ինչ կհետեւի այս հայտարարությանը, դժվար է ասել, սակայն առնվազն հույս է առաջանում, որ որոշակի պրոցես կգնա: Այլապես, եթե չհաշվենք մի խումբ մարդկանց՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը հրապարակներում տապալելու հուսահատ եւ դատապարտված փորձերը, քաղաքական կյանքը գնում էր դեպի ճահճացման>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan