Հետախուզման մեջ գտնվող 68 - ամյա կինը բերման է ենթարկվել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 13.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 23 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1950 թ. ծնված Էմմա Մ.-ն:
Հուլիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) և 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով: