Հետախուզվողները ներկայացել են ոստիկանություն
Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող 26-ամյա Արարատ Նիկողոսյանն ու 23-ամյա Արտաշես Չիչոյանը հունիսի 12-ի գիշերը, ժամը 4-ին, ներկայացել են ոստիկանություն, տեղեկացնում է ոստիկանությունը:
Նրանք, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 4-ին Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց սպանել են հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին: Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ավելի վաղ ոստիկանություն ներկայացած Խաչիկ Կոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով):
