1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերջապես որոշեց արձագանքել hetq.am-ի բացահայտմանը, ըստ որի` սույն թվականի մայիսի 1-ից Փաշինյանի հրամանով նախարարների աշխատավարձերը 100 տոկոսով բարձրացել են՝ կազմելով 1 միլիոն 500 հազար դրամ, փոխնախարարներինը՝ 1 միլիոն դրամ, մարզպետներինը՝ 900 հազար դրամ...
Շատ լավ կլիներ, եթե պարոն Փաշինյանի վարչակարգն ընդամենը հաստատեր այս տեղեկության իսկությունը, բայց ոչ պարզաբաներ, քանի որ պարոն Կարապետյանի պարզաբանումից նորմալ մարդու մոտ, բացի սրտխառնոցից, ուրիշ զգացողություն չի կարող առաջանալ... Պարզվում է, որ Փաշինյանն իր յուրայինների աշխատավարձը ծածուկ չի բարձրացրել, այլ, ըստ նրա մամլո խոսնակի՝ գաղտնի է դա արել ու նույն hetq.am-ի հարցմանը հենց այդպես էլ պատասխանել են՝ "«Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ"...
Պարոն Կարապետյանը պարզաբանել է, որ ամեն դեպքում տարեվերջին հասարակությունը միևնույն է, իբրև թե կիմանար այդ բարձրացման մասին, քանի որ "նախարարները տարվա արդյունքներով լրացնում են հայտարարագրեր, որոնք հասանելի են ցանկացած քաղաքացու համար... Հարց է ծագում... Նախ, եթե տեղեկութոնը գաղտնի չէր, ինչու՞ չէիք հրապարակում հենց մայիսի 1-ին, երբ ձեր կառավարության շատ դեպքերում անգրագետ և դիլետանտ նախարարների աշխատավարձերը 100 տոկոսով բարձրացնում եք, այդ հարցի վերաբերյալ լրատվամիջոցի հարցմանը կոնկրետ պատասխան չեք տալիս՝"այո" կամ՝ "ոչ" և միայն արձագանքում եք բարձրացված աղմուկից հետո... Պարզվում է, ըստ Փաշինյանի մամլո խոսնակի, ժամանակին, երբ նույն Փաշինյանի "դաբռոյով" իր գյորմամիշ թիմակիցներն իրենք իրենց ահռելի պարգևավճարներ տվեցին, պարոն վարչապետը կարծիք էր հայտնել, որ նախարարները պետք է բարձր աշխատավարձ ստանան և " պետք չէ նախարարին մեղադրել կենսաթոշակառուից բազմապատիկ անգամ ավել աշխատավարձ ստանալու մեջ, քանզի նախարարի աշխատանքի որակից է կախված թոշակառուի հետագա բարեկեցության մակարդակը"... Ամո՛թ է, ամո՛թ... Պարոն Փաշինյանի կառավարության 95 տոկոսը դիլետանտներ են և այս 1,5 տարվա մեջ եզակիները կարող են ասել, որ ինչ-որ ոլորտում հաջողության են հասել...Հետաքրքիր է, ո՞ր "թոշակառուի" կարծիքն է հարցրել պարոն վարչապետը, որ այդ քայլին է գանցել... Պարոն Փաշինյանն առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու և առանց իրազեկելու, հարազատ կուսակիցներին և թիմակիցներին միլիարդավոր դրամներ է նվիրում պետբյուջեից, իսկ հասարակ քաղաքացուն "կերակրում" գրոշներով, որի մասին իր պարզաբանման մեջ հիշեցնում է պարոն Կարապետյանը՝ ակնարկելով, որ "այս մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում բազմաթիվ քաղաքացիների աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացումներ են տեղի ունեցել"...
Այո՛, Հայաստանի 497 394 թոշակառուից 2019 թ-ի հունվարի 1-ից մոտ 8 հազար դրամով բարձրացվել է 20-21 հազար մարդու թոշակ... Սույն թվականի սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով բարձրացվել են ուսուցիչների աշխատավարձերը, 20 տոկոսով բարձրացվել են ոստիկանության աշխատողների աշխատավարձերը, սակայն չեղարկվել են նույն ոստիկաններին տարեկան 4 անգամ վճարվող հավելավճարները, որի արդյունքում պարզվում է, որ ոստիկանների աշխատավարձերը չեն էլ բարձրացվել, իսկ վերջերս էլ բարձրացրեցին ԱԻՆ-ի աշխատակիցների աշխատավարձերը... Ստացվում է, որ պարոն Փաշինյանը հարազատ թիմակիցների աշխատավարձերը բարձրացնում է 100 տոկոսով, իսկ սովորական մահկանացուներին էլ գրոշներ է տալիս...
Վարչապետի մամլո խոսնակը նաև հպարտորեն հայտարարում է՝ " 2020 թ-ի դրությամբ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձեր բարձրացված կլինեն՝ հեղափոխությունից հետո"... Այո, համեմատած նախարարների, մարզպետների հետ մի քանի "գրոշով" կավելանա... Բայց պարոն Կարապետյանը, լավ կլինի բացահայտի, թե ի՛նչ կարժենա 2020 թ-ի հունվարի 1-ից գազը հայաստանյան սպառողների համար, քանի որ թանկացման դեպքում կթանկանան նաև առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների արժեքները, որը ոչ միայն "կխժռի" այդ բարձրացումը, այլև էլ ավելի կմեծանան մարդկանց ծախսերը...
Ի դեպ, ըստ պարոն Կարապետյանի, 2020 թ-ին Հյաստանում սպասվում է հեղափոխություն... Այո, եթե պարոն Փաշինյանի կառավարությունն այս մեթոդներով շարունակի ղեկավարել երկիրը՝ վեր դասելով սեփական և թիմային շահերը պետականից, իրոք, չի բացառվում, որ պարոն Փաշինյանը և նրա հետ իշխանության եկած քայլած "պատուհասները" շատ արագ զրկվեն իշխանությունից...
Հ.Գ. Որքան հասկացա, պարոն Կարապետյանին հանգիստ չեն տալիս Գալուստ Սահակյանի դափնիները... Ըստ Փաշինյանի մամլո խոսնակի` ստացվում է, որ "գաղտնին" դա "ծածուկը" չէ... Իսկ եթե լուրջ՝ ավելի լավ կլիներ, եթե Վլադիմիր Կարապետյանն ընդհանրապես չպարզաբաներ աշխատավարձերի բարձրացման հետ կապված այս խայտառակ պատմությունը...

 
 
 

 

 
Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan