Հեյդար Ալիեւը Թեհրանում մաքրել է իրանցիների կոշիկները. սկանդալային հայտնություն Իրանից
Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ադրբեջանական բաժնի նախկին ղեկավար Ահմադ Հոսեյնի Ալոսը սկանդալային հայտարարություն է արել։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ Ադրբեջանի «ազգի հայրը» եղել է Իրանի մայրաքաղաքում կոշիկ մաքրող։
«Հեյդար Ալիևը ԿԳԲ-ից էր։ Եվ նա մեզ պատմում էր, որ Թեհրանում ՊԱԿ-ի լրտես է եղել, կոշիկներ է փայլեցրել Թեհրանի անկյուններից մեկում, եղել է կոշիկի փայլացնող։ Եվ նա դա հպարտությամբ էր պատմում, այսինքն՝ ուզում էր ցույց տալ, որ ծանոթ է Իրանին, որ լավ գիտի Թեհրանն ու Իրանը»,- «Mehr»-ի հետ զրույցում ասել է Ալաստը։