ՀՖՖ մրցավարները կսպասարկեն միջազգային խաղեր
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները կսպասարկեն միջազգային խաղեր։ Այս մասին իր պաշտոնական կայքում հայտնել է ՀՖՖ-ն։
Աշոտ Ղալթախչյանը կլինի ՈւԵՖԱ Երիտասարդական լիգայի «Դինամո Թբիլիսի» - «Զրինսկի» հանդիպման մրցավարը։ Օգնականները կլինեն Խաչատուր Հովհաննիսյանը և Արման Հակոբջանյանը։ Խաղը կկայանա հոկտեմբերի 1-ին։
Արտեմ Գասպարյանն էլ կլինի Հյուսիսային Մակեդոնիայում անցկացվող ՈւԵՖԱ Մ-17 մրցաշարի մրցավարը։ Օգնականը Մեսրոպ Ղազարյանն է։ Մրցաշարը կկայանա հոկտեմբերի 8-14-ը։
