ՀՀ ԱԻՆ աշխատակիցը Ուրեկիում վրացի տղայի կյանք է փրկել
Հայ փրկարար Աշոտ Կարապետյանը փրկել է 12-ամյա վրացի տղային, ով խեղդվելիս է եղել Ուրեկիում՝ ափից 30 մետր հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է aliq.media-ն։
ՀՀ ԱԻՆ փրկարար ջոկատի հրամանատարը նկատել է խեղդվող տղային, երբ նա արդեն գրեթե ջրի տակ էր։ Աշոտ Կարապետյանը, ով Ուրեկիում իր հանգիստն էր անցկացնում, ժամանակին է արձագանքել և տղային ափ դուրս բերել։
Աշոտ Կարապետյանը փրկարար է աշխատում 1989 թվականից։
