ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը որոշել Է ստուգումներ իրականացնել կալանավորների և դատապարտյալների մոտ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն օրերս խորհրդակցություն էր անցկացրել ՔԿՀ-ներում պահվող կալանավորների և դատապարտյալների կողմից հենց կալանավայրերից ահռելի չափերի հասնող խարդախությունների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ այս խորհրդակցությունից հետո ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը որոշել Է գործի անցնել՝ստուգումներ իրականացնելով կալանավորների և դատապարտյալների մոտ։ Սակայն այդ ստուգումները ձևական բնույթ են կրում։
Բանն այն է, որ դրանից առաջ ՔԿՀ վարչության աշխատակիցները զգուշացրել են դատապարտյալներին։ Այդպես Է եղել, օրինակ՝ «Կոշ» ՔԿՀ-ում, որտեղ դատապարտյալներին ասել են անհատական խցերում ստուգումներ սկսելու մասին։ Փաստորեն, այսպես Էլ ավելի Է հիմնավորվում այն տեսակետը, որ կալանավայրերից խարդախություններն իրականացվում են հենց ՔԿՀ-ների ղեկավարների իմացությամբ, բնականաբար, որոշակի փոխհատուցման դիմաց»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։
