ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունը 2015-ի 1-ին կիսամյակում կրճատվել է 29.8 տոկոսով
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 29.8%-ով, հունվար-մայիսի 32.3% նվազման համեմատությամբ` ցուցաբերելով նվազման տեմպի դանդաղում:
ԱՎԾ տվյալների համաձայն՝ դանդաղել է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման նվազման տեմպը:
Նշենք, որ 2015թ. հունվար-հունիս ամիսների արտաքին առեւտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ եւ դրանք հետագայում ենթակա են ճշգրտման:
Տեղեկատվության ոչ ամբողջականությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձեւ»-ի՝ դեռեւս ոչ բոլոր ռեսպոնդենտների կողմից մաքսային մարմիններին ներկայացման հետ:
