ՀՀ բյուջեն «պադավատների» վրա 6-7 հազար անգամ ավելի շատ է ծախսում, քան Դանիան
Երեկ ՀՀ ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ պատասխանելով պատգամավորների հարցերին ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ Հայաստանում պետական չինովնիկներին սպասարկող ծառայողական մեքենաների թիվը 1072- է: Այս մեքենաների գնաումը, եւ ընթացիկ շահագորչծումը իրականացվում է պետական բյուջեի, այսինքն մեր` հարկատուներիս հաշվին: Շատ է սա թե քիչ:
Սա հասկանալու համար կատարենք մի քանի միջազգային համադրումներ: Քրքրելով համացանցը գտանքպետական պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաների թվի մասին տեղեկություններ երկու եվրոպական երկրներից` Մեծ բրիտանիայից եւ Դանիայից: Պարզվում է որ Մեծ Բրիտանիայում պետական չինովնիկներին սպասարկող ավտոմեքենաների թիվը 190 է, իսկ Դանիայում` 23:
Հիմա այլ համադրումներ. ՀՀ պետական բյուջեն 2.3 միլիարդ դոլար է, բնակչությունը 3 միլիոն մարդ, ծառայողական մեքենաների թիվը` 1072: Դանիայի բնակչությունը 5.6 միլիոն է, բյուջեն` 335 միլիարդ դոլար, ծառայողական մեքենաների թիվը` 23: Մեծ Բրիտանիայի բնակչության թիվը 65 միլիոն է, բյուջեն 2.7 տրիլիոն դոլար, ծառայողական մեքենաների թիվը 190:
շարունակությունն՝ այստեղ:
