ՀՀ երեք նախագահներն էլ եղել են ռուսական կայսրության սպասարկողներ. ազատամարտիկ (Video)
1in.am-ը գրում է. «Այդ Եռյակ կոչեցյալը, միշտ էլ եղել է իշխանական թև: Այսինքն, այս արհեստածին, ընդդիմադիր շարժումն ընդամենը ժողովրդին ցույց տալու համար էր, որ ընդդիմություն կա: Սրանք ինչ-որ բան են անում, բայց չգիտեն, թե ինչ են անում, ուղղակի գործողություն է, որ պետք է կատարվի, նույնիսկ իրենք չեն հասկանում, բայց հասկացողը հասկանում է»,- ասաց ազատամարտիկ, Նախախորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը:
Նրա կարծիքով՝ բոլոր երեք նախագահների գործողությունները եղել են ոչ հայամետ, նրանք եղել են ռուսական կայսրությանը սպասարկող նախագահներ
