Հայաստանի կառավարության եւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության միջեւ ստորագրվել է օժանդակության համաձայնագիր:
«Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարում» ծրագրի շուրջ համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քերն Հիլիարդը: