ՀՀ Կառավարությանը՝ Արգելում եմ ժողովրդի կենացը խմել
ՀՀ Կառավարությանը՝ Արգելում եմ ժողովրդի կենացը խմել.
Եկեք մեր Ամանորն էլ տանք ՀՀ Կառավությանը ու վերջ: Ամեն ինչ տարան մեզանից՝ աշխատանք, ապահով կյանք, դարձրին դեռ մեծապատիվ մուրացկան, սովորեցրին պարսիկի տակ պառկել հարկ եղած դեպքում, ցույց տվեցին արտագաղթի ճանապարհները, ապացուցեցին որ նույնիսկ Սահմանադրական փոփոխություններն են վաճառվում: Հիմա էլ պատրաստվում են Ամանորին շռայլ խոսքեր նվիրել: Պատկերացնո՞ւմ եք սենց տեսարա՞ն. Նախարարները եկել են Վարչապետի տուն իրա Ամանորը շնորհավորելու և նրանցից մեկը բաժակ է վերցնում և ասում՝ Պարոն Վարչապետ եկեք խմենք մեր ժողովրդի կենածը. Իհարկե այդ պահին Վարչապետը կասի. ՛՛ Լավ բան ասեցիր, եկեք...՛՛: Եվ բոլորը մի պահ կմոռանան, որ 2016 թ-ի բյուջեն կազմելիս նրանք թքած ունեին նույն ժողովրդի վրա,նույնիսկ ափսոսեցին թոշակներն ու աշխատավարձները բարձացնել: