ՀՀ Կառավարությունում լուրջ փոփոխություններ. Հրանուշ Հակոբյանը` դեսպան
Մեր տեղեկություններով ապրիլի 24-ից հետո Հայաստանի կառավարությունում լուրջ փոփոխություններ են կատարվելու: Մայիս-սեպտեմբեր ամիսներին երկրի ղեկավարությունը կառավարման որոշ ոլորտներ կվստահի ևս երկու կուսակցությունների:
Կոալիցիոն կառավարություն, որպես այդպիսին, չի լինի, բայց ևս երկու քաղաքական ուժերի կվստահվի երեքական նախարարություն:
Ամենայն հավանականությամբ` Սփյուռքի նախարարությունը կտրվի Դաշնակցությանը: Նման զարգացումների դեպքում ծրագրված է, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կնշանակվի Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Աղբյուրը ` Nyut.am