ՀՀ կառավարությունը ԼՂ-ին բյուջետային վարկ կտրամադրի նախատեսվածից 800 անգամ ավել տոկոսադրույքով
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկելու է Լեռնային Ղարաբաղին բյուջետային վարկ տրամադրելու հարցը: Այս տարվա երկրորդ եռամսյակում տրամադրվելու 120 միլիոն դոլարին համարժեք վարկ՝ 9 միլիարդ 600 միլիոն դրամ:
Արտառոց ոչինչ չէր լինի, եթե հաշվի չառնեինք վարկի տոկոսադրույքը: 1993թ.-ից ամեն տարի ՀՀ կառավարությունը բյուջեից գումար է տրամադրում ԼՂՀ-ին, ձևակերպում դա որպես վարկ և անընդհատ հետաձգում դրա մարման ժամկետը: 2015-ին տրամադրվելիք ընդհանուր 45 միլիարդ դրամի վարկի տոկոսադրույքը, ըստ պետբյուջեի մասին օրենքի, պետք է կազմեր 0.01 տոկոս: Կառավարության առաջիկա նիստում քննարկվելիք նախագծով վարկի տոկոսադրույքը սահմանվելու է 8 տոկոս տարեկան կամ նախկինից 800 անգամ ավելին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
