ՀՀ կենտրոնական բանկը կարող է լուծել ՀԷՑ-ի խնդիրը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների տարածմանը զուգահեռ՝ հատկապես իշխանության ներկայացուցիչների շուրթերից վերջին օրերին հաճախ կարելի է լսել հարց, թե ինչպես կարելի է էլէներգիայի թանկացում թույլ չտալ: Նման հարց հնչեցնողները պնդում են, որ անկախ նրանից, թե ինչպես է գոյացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 220 միլիոն դոլարի պարտքը, եթե այսօր էլէներգիայի սակագինը չբարձրացվի, ապա էներգամատակարարման համակարգը լուրջ խնդիրների առջև կկանգնի, այլ ելք էլ չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանություններին լուծման մի տարբերակ է առաջարկում. ՀՀ կենտրոնական բանկը կարող է պետական պահուստների հաշվին, օրինակ, տասը տարով 220 մլն դոլարի վարկ տրամադրել ՀԷՑ-ին` դիմացը որպես գրավ վերցնելով այդ ընկերության բաժնետոմսերը: Այս մոտեցումը լիարժեք տեղավորվում է ՀՀ Սահմանադրության 83.3 հոդվածի սահմաններում, որտեղ նշված են ՀՀ ԿԲ-ի գործառույթները:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
