1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պրիմիտիվ ստախոս է

Շիրակի պետհամալսարանում տեղի ունեցող կամայականությունների և չարաշահումների վերաբերյալ նախարար Լևոն Մկրտչյանի պարզաբանումները նորմալ մարդու մոտ, բացի զարմանքից, նաև զզվանք է առաջացնում...


Սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված մեր բաց նամակից հետո փաստորեն նախարար Մկրտչյանի թողտվությամբ ռեկտոր Սահակ Մինասյանը հոկտեմբերի 2-ին գումարեց գիտխորհրդի արտահերթ նիստ և չեղյալ համարեց իր նախկին անօրինական և հանցավոր որոշումներից մի քանիսը...Հոկտեմբերի 2-ին նախարարության ստուգող հանձնաժողովն արդեն համալսարանում էր և ականատես եղավ այդ իրողությանը...Փաստորեն տեսանյութում նախարարը դրվատանքով նշում է, որ 9-10 կետերով նախկին ապօրնի որոշումներն արդեն բեկանվել են և սա պետք է համարենք նախարարի և ռեկտորի ձեռքբերումը...Ստացվում է,որ ըստ ԿԳ նախարարի, ԲՈՒՀ-ական կրթությունից ոչինչ չհասկացող ռեկտոր Սահակ Մինասյանին միշտ պետք է հսկողության տակ պահել,քանի որ ժամանակ առ ժամանակ վերջինս ապօրինություններ է գործելու և դրանց մասին միշտ ինչ-որ մեկը պետք է բարձրաձայնի,որ «կրթական գործի Կոլումբոս» Մինասյանին միշտ դարձի բերեն...

 

Նախարար Մկրտչյանին տեղեկացնեմ, որ իր նշած 9-10 կետերի վերաբերյալ ապօրինությունները պարոն Մինասյանը կատարել էր ընդամենը մեկ ամսում և տապալել ամբողջ կրթական գործընթացը...Պարոն նախարարը կարող է մի ԲՈՒՀ մատնանշել,որտեղ ուսումնական պլաններն ընդունվում են հոկտեմբերի 2-ին,որից հետո կատարվում է ՆՈՐ դասաբաշխում...Կամ օրինակ բերի մի ԲՈՒՀ,որտեղ ներդրվել է Հայաստանում գոյություն չունեցող կրթական ծրագիր... Օրինակ՝ ինտեգրված ուսուցում կոչվածը...
Զարմանալ կարելի է, որ բաց նամակից հետո մի քանի ապօրինի որոշումներ չեղյալ համարելը չի դիտարկվում բաց նամակին հաջորդող ժամանակաշրջանով, այսինքն' ռեկտորը սեպտեմբերի 27-ին նախարարի հետ հանդիպելուց հետո հրահանգ ստացավ շատ արագ մեղմացուցիչ միջոցառումներ ձեռնարկել...


Պարոն նախարար, Ձեր ուղարկած աշխատանքային խումբն իր ստուգումներում պետք է սահմանափակվեր մինչև սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածով և շատ ամոթ է,որ նախարար լինելով վերածվել եք հանցագործ ռեկտորի օմբուդսմենի՝մոռանալով թե ինչեր էիք խորհուրդ տալիս մեր համալսարանի ուսանողներին... Ռեկտորն ամեն կերպ ուզում էր, որ համալսարանում ստուգումները ժամանակագրորեն ընդգրկեն նաև մինչև իր պաշտոնավարումն ընկած շրջանը ու հիմա նախարարն կատարում է ռեկտոր Մինասյանի պատվերը...


Նախարարն ասում է, թե նախորդ ռեկտորի ժամանակ աշխատել են 6-ամսյա պայմանագրերով...Բացարձակ սուտ ի պաշտպանություն Մինասյանի.. Ընդհակառակը, վերջինս է այս մեկ տարվա ընթացքում առաջնորդվում մինչև 6-ամսյա աշխատանքային պայմանագրերով, ինչի պատճառով, օրինակ, բուհում չկա գոնե 1 ընտրված ամբիոնի վարիչ...Ա´յ սրա մասին բարձրաձայնեք,այլ ոչ թե ապատեղեկատվություն տարածեք...Ինչու՞ պարոն Մկրտչյանը չի անդրադառնում այն փաստին,որ ՄԵԿ ՕՐՈՒՄ համալսարանի բոլոր դեկանները և ամբիոնի վարիչներն ազատվել են աշխատանքից....Կամ անընդհատ բարձրաձայնում եք,որ հիմնական աշխատողներ ԲՈՒՀ-ը չունի...Պարոն Մինասյանն է Ձեզ խաբել,թե՞ սիրում եք ինքնախաբեությամբ զբաղվել...Որպեսզի բացահայտեմ Ձեր ՍՈՒՏԸ,միայն մեկ փաստ...Սույն թվականի օգոստոսի 31-ին համալսարանը ինձ հետ լուծում է 2013 թ-ի սեպտեմբերի 2-ին կնքված աշխատանքային պայմանագիրը (ապացույցներն ինձ մոտ են)...Կարող է Սահակ Մինասյանի ընկեր Լևոն Մկրտչյանը բացատրել այս փաստը...Այս հարցի վերաբերյալ առաջարկում եմ նաև ուսումնասիրել ԲՈՒՀ-ի կանոնադրությունն ու ՀՀ աշխատանքային օրենսգիրքը,որ ծիծաղելի վիճակում չհայտնվեք՝բարձրաձայնելով մի բանի մասին,որից չեք հասկանում...


Զավեշտալի են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի պարզաբանումները համալսարանի գրադարանի վերաբերյալ...Ձեր ուղարկած հանձնախմբի ղեկավար Նորիկ Կարապետյանը մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց,որ ռեկտոր Մինասյանը ինչ-որ փաստաթուղթ է ներկայացրել իրեն,ըստ որի, նա մակուլատուրա է հանձնել 6 տոննա գիրք,բայց չի ներկայացրել գրքերի հանձնման օրինական հիմքերը ...Կրկնում եմ պարոն նախարարի համար,որ ԲՈՒՀ-ի գրադարանային ֆոնդի կեսից ավելին իր ընկերը՝ Մինասյան Սահակը ոչնչացրել է...2016 թ-ի մայիսին մեր ԲՈՒՀ-ում աուդիտ կատարող ԿԳ նախարարության աշխատախումբը պահանջել էր ԲՈՒՀ-ի ղեկավարությունից մինչև 2016 թ-ի դեկտեմբեր ամիսը գույքագրում անցկացնել գրադարանում...2016 թ-ի հունիսին ԲՈՒՀ-ի ռեկտոր Վարդևան Գրիգորյանն իր դիմումի համաձայն հեռացավ պաշտոնից և այդ գույքագրումը պետք է անցկացներ համալսարանի նոր ռեկտոր Սահակ Մինասյանը,որը նա չի արել...Ո՞վ է պատասխան տալու,որ պարոն Մինասյանը գույքագրում չի անցկացրել,ապօրինի՝առանց իրավական մասն ապահովելու մակուլատուրա է հանձնել գրադարանի գրքերի մեծ մասը...Ստո՛ր է այն մարդը,ով առաջ է տանում այն թեզը,թե գրքերն անպիտան են եղել...


Սահակ Մինասյանի օմբուդսմեն ԿԳ նախարարին հիշեցնեմ,որ նրա այս վախվորած հարցազրույցը դիտել են նաև այն ուսանողները,որոնց Դուք խորհուրդ տվեցիք դատի տալ Մինասյանին՝կամայականորեն ընդունված ուսումնական պլանների համար,որի պատճառով ԲՈՒՀ-ի բոլոր բաժիններում,հատուկ եմ Ձեզ համար կրկնում՝ԲՈԼՈՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ,քանի որ ԴՈՒՔ միտումնավոր սևեռվել էիք պատմության և փիլիսոփայության ամբիոնի վրա,տեղի էին ունեցել բազմաթիվ առարկաների կրկնակի դասավանդման փաստեր...Այդ հանցագործ որոշման հեղինակը,որի պատճառով ուսումնական գործընթացը ԲՈՒՀ-ում կաթվածահար էր եղել,Ձեր հովանավորյալ ռեկտորն է... Պարոն նախարար, հակաիրավական կամ հակաօրինական ի՞նչ խնդիր եք տեսնում այն հարցում, որ բաց նամակի հեղինակներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը Ձեզանից են լսում, որ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են բուհ...Ինչու՞ է Ձեր հովանավորյալ ռեկտորը մեզանից թաքցնում ուսումնասիրության արդյունքները, Դուք ե՞ք ասել, որ մենք տեղյակ չլինենք այդ մասին...Կամ ի՞նչ է նշանակում համալսարանն իր պատասխանները նախարարությանը տալուց հետո վերջինս վերջնական եզրակացությունը կներկայացնի գիտական խորհրդում... Այսինքն' հակակրթական և հակաօրինական որոշումներ ընդունող գիտխորհուրը,որի անդամների մեծամասնությունը չգիտի իր իրավունքների և պարտականությունների մասին,որը կախյալ է ռեկտորից, կարող է ԱՆԿԱԽ արձագանքել եզրակացությանը...Այդ "պոլիտբյուրո"-ին մենք չենք վստահում...


Ինչ վերաբերում է նախարարի հայտարարությանը' լուրջ, արմատական բարեփոխումների խնդիր կա, ապա բարեփոխումների խնդիր ցանկացած բուհում էլ կա, սակայն հարցերի հարցն այն է, թե ով պետք է իրականացնի բարեփոխումներ կոչվածը...Սահակ Մինասյանը պետք է իրականացնի՞…Զավեշտն ու ողբերգությունը հենց սա է… Ինչն է՞ մթագնել Ձեր ողջախոհությունը, որ այս պրիմիտիվ քայլերի միջոցով ինչ-որ բանի եք ուզում հասնել...Պ ատասխան եք տալու և՛ Դուք,և՛ Ձեր հովանավորյալը օրենքի և ուսանողության առաջ,որ ՔԱՆԴՈՒՄ եք Շիրակի պետական համալսարանը...


Ի դեպ,չգիտես ինչու՞ լռեցիք պարոն Մինասյանին նվիրաբերած ապօրինի լիցենզիաների,ռեկտորի և նրա շրջապատի աստղաբաշխական աշխատավարձների և թանկարժեք շինարարությունների մասին...


Հ.Գ.Շատ զզվելի է,երբ նախարարը որևէ ԲՈՒՀ-ի ռեկտորին պաշտպանելու համար փորձում է սևացնել նախկինին... Հետաքրքիր է,ինչի՞ դիմաց եք դա անում...

 

Գագիկ Համբարյան 

 

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan