ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակվեցին ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ԱԱԾ տնօրեն նշանակելու մասին որոշումը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»:
Նախագահը ստորագրել է նաև Արման Սարգսյանին ՀՀ ոստիկանության պետ նշանակելու մասին որոշումը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ»: