ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՄԱԿ-ի համաժողովին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրաբուժական բաժանմունքում դատապարտյալ, Երևան քաղաքի Նոր Արեշի բնակիչ՝ 39-ամյա Մարատ Հարությունյանը ծեծի է ենթարկել նույն բաժանմունքի դատապարտյալ, Հրազդան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Համլետ Ղազարյանին։ Փաստի առթիվ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչությունում հետաքննություն է սկսվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
