ՀՀ պետբյուջեի դեֆիցիտը 2015թ. կլինի ՀՆԱ-ի 2,34%- չափով. փոխնախարար
ՀՀ 2015թ. պետբյուջեի դեֆիցիտը վերջնական նախագծում նույնն է մնացել՝ ՀՆԱ-ի 2,34%-ի չափով: Այս մասին խորհրդարանում դեկտեմբերի 4-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը 2015թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Բացարձակ արտահայտմամբ այն կկազմի 114 մլրդ դրամ:
Ըստ նրա՝ պետբյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 191 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 2,69 մլրդ դոլար), որոնցից 1138,7 մլրդ-ը՝ հարկերն են եւ մաքսատուրքերը: Դրանց հարաբերակցությունը ՀՆԱ-ին կկազմի 23,4%: Ծախսերը կկազմեն 1 տրլն 305 մլրդ դրամ (2,95 մլրդ դոլար) կամ ՀՆԱ-ի 26,6%-ի չափով:
