1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՀ ՊՆ-ն Խաղաղապահական գործողությունների միջազգային ֆորումի անդամ է դարձել

Ապրիլի 8-ին Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» պատվիրակությանը` տնօրեն Աննիկա Հիլդինգ-Նորբերգի գլխավորությամբ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը կայացել է պատվիրակության այցը Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման նպատակն էր քննարկել այս տարվա հոկտեմբերի 5-6-ը Երեւանում կայանալիք «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների ֆորումի» ամենամյա խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները: Դավիթ Տոնոյանը շեշտել է Հայաստանի շահագրգռվածությունը՝ խորացնելու համագործակցությունը ֆորումի հետ եւ կարեւորել ֆորումի ամենամյա խորհրդաժողովը Հայաստանում անցկացնելու հանգամանքը:

Հարկ է նշել, որ Ֆորումի միջազգային գործընկերների կոմիտեն խաղաղապահության` ՄԱԿ-ի գործող հայեցակարգի հեղինակն է: Պատվիրակության ղեկավար Աննիկա Հիլդինգ-Նորբերգը, պատվիրակության անդամներ Յիբեկա Ջոնսոնը եւ Անդրեա Ռաբուսն իրենց գոհունակությունն են հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ:

Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում կայացած գիտակիրառական քննարկմանը մասնակցում էին Ինստիտուտի պետ, Պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, Ինստիտուտի պետի տեղակալ-Վերլուծական կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, Արտաքին գործերի նախարարության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու Գագիկ Հովհաննիսյանը, Ինստիտուտի Վերլուծական կենտրոնի Ռազմավարական խաղերի խմբի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Միքայել Ավետիսյանը:

Ողջունելով գործընկերներին, Հայկ Քոթանջյանը կարեւորել է ֆորումի հետ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի արդյունավետ համագործակցությունը, որը մեկնարկել է 2014 թ. գարնանը: Համագործակցության շնորհիվ 2014 թ. հուլիսի 1-2-ը Երեւանում անցկացվեց «ՄԱԿ-ի սկզբունքների եւ ստանդարտների հիման վրա ազգային եւ տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումը, որի աշխատանքներում ներգրավված էին մասնակիցներ ՄԱԿ-ից եւ աշխարհի 12 պետություններից:

Երեւանում անցկացված ֆորումի արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը, հանձինս Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, 2014 թ. հոկտեմբերին Պեկինում կայացած «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա խորհրդաժողովում ձեռք բերեց անդամության կարգավիճակ՝ դառնալով գործընկեր պետություն: Հայաստանից բացի, տվյալ Ֆորումին անդամակցում է աշխարհի 20 պետություն, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամները:

Մասնագիտական քննարկման ընթացքում ճշգրտվեցին Երեւանում կայանալիք խորհրդաժողովին առնչվող բովանդակային եւ կազմակերպական մի շարք հարցեր: Խորհրդաժողովը «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» գործընկերների գլխավոր հավաքն է, որին, ըստ ավանդույթի, մասնակցում են ՄԱԿ-ի ղեկավարության ներկայացուցիչներ եւ խաղաղապահության ոլորտում աշխարհի առաջատար մասնագետներ: Քննարկման մասնակիցները կարեւորեցին, որ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտն ունի միջազգային ֆորումների կազմակերպման զգալի փորձ, մասնավորապես՝ 2008-2014 թվականներին կազմակերպել է նմանատիպ 7 ֆորումներ: Ինստիտուտի կողմից կազմակերպվող ֆորումները դարձել են աշխարհաքաղաքական տարբեր դերակատարներին կամրջող, միջազգային անվտանգության եւ խաղաղապահության խնդիրներին նվիրված ակադեմիական ձեւաչափով գիտակիրառական քննարկումների ուրույն հարթակ:

Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվեց նաեւ ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարանի ակադեմիական խորհրդատվությամբ իրականացվող Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կերպափոխմամբ` 2015 թվականին մեկնարկելիք Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման ծրագիրը:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan