«ՀՀ քաղաքացին պատմության աղբանոցն ուղարկեց ընտրակաշառքի պիտակը». Դ. Սանասարյան
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միշտ ասել եմ, այն քաղաքակն ուժը կամ գործիչը, ով/ովքեր ժողովրդի վրա են բարդում իր/իրենց տկարությունը, այդ քաղաքական ուժը կամ գործիչը դիակ է դառնում։ Այսօր ևս մեկ անգամ պետք է փաստել, որ քաղաքացին միշտ պատրաստ է եղել, այլ բան է, որ քաղաքացու զարկերակը հիմնականում չենք հասկացել։
Սա ոչ թե Մարությանի հաղթանական է ու մյուսների պարտությունը, այլ սա ՀՀ քաղաքացու հաղթանական է, ՀՀ քաղաքացին պատմության աղբանոցն ուղարկեց ընտրակաշառքի պիտակը…
Մի անգամ ևս՝ շնորհավոր
Մի անգամ ևս՝ սիրում եմ բոլորիդ»:
