ՀՀ քաղաքացիները կարող են 63 երկիր այցելել առանց վիզայի
Կառավարության այսօրվա նիստում քննարկումներից մեկին զուգահեռ պարզվեց, թե քանի երկիր կարող են այցելել Հայաստանի քաղաքացիները, առանց վիզայի անհրաժեշտության։ 63 երկիր․ այս տվյալը ներկայացրեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ավելացրեց, որ հիմա հայկական կողմի համար առաջնահերթություն է դեպի Եվրոպա՝ դեպի ԵՄ անդամ պետություններ այցելությունների համար վիզայի չեղարկումը:
Ադոնցն ասաց, որ ներկայում հայկական կողմը աշխատում է այդ մասին երկխոսություն և բանակցություններ սկսելու ուղղությամբ, սակայն ժամկետները դեռ հայտնի չեն։