ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդ սրտաբանները. «Չորրորդ Իշխանություն»
«Չորրորդ Իշխանություն» օրաթերթի տեղեկություններով՝ բազմաթիվ մտավորականներ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում են ներկայացրել:
Ըստ լրատվամիջոցի այդ մարդկանց շարքում մեծ թիվ են կազմում երիտասարդ սրտաբանները:
Միաժամանակ թերթը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վ.Պուտինը ստորագրել էր Ռդ-ում օտարկրյա քաղաքացիների իրավական դրության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին փաստաթուղթ:
Դա ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված ձև էր:
Օրենքի համաձայն՝ Ռուսաստանում ժամանակավոր կեցության կամ աշխատանքի համար դիմող օտարերկրացիները պարտավոր են հաստատել ռուսերենի իրենց իմացությունը, հրաժարվել նաև այլ պետության քաղաքացիությունից:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ Իշխանություն» օրաթերթի`14.10.2014թ. համարում:
