1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով գտնվել է Արցախի Հանրապետությունում (Լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է կայազորային քննչական բաժինների աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը։ Հրավիրված խորհրդակցությանը հրավիրվել և մասնակցել են նաև ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱՀ ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքները, 2017 թվականին արձանագրված հանցավոր դրսևորումները, միտումները, դրանց կատարմանը նպաստած պայմաններն ու պատճառները։

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է հանցավորության վիճակը, շարժընթացը։ Հ.Գրիգորյանը փաստել է, որ առերևույթ հանցավոր դրսևորման յուրաքանչյուր դեպքի առթիվ կատարվում է բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ պարզելու բոլոր հանգամանքները՝ սերտորեն համագործակցելով ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմինների, պաշտպանության նախարարության հետ և ներկայացրել բացահայտման ցուցանիշները, 2017 թվականին արձանագրված քննչական աշխատանքի դրական արդյունքները, խնդիրներն ու բացթողումները։

Խորհրդակցության մասնակիցները կարևորել են զինված ուժերում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի առկայությունը, ինչը բարձր մարտունակության առաջնային և կարևոր նախապայմաններից մեկն է։

«Զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումը  մարտական կարգապահությունը բարձրացնելու կարևոր նախապայմաններից է։ Մենք ոչ միայն պետք է յուրաքանչյուր դեպքով պարզենք հանցավոր արարք կատարած անձի ինքնությունը և նրա գործողություններին տանք համարժեք քրեաիրավական գնահատական, այլ նաև ի հայտ բերենք դրանց կատարմանը նպաստած պայմանները, պատճառները, որպեսզի համալիր քայլեր ձեռնարկվեն դրանք վերացնելու ուղղությամբ։ Միայն օբյեկտիվ իրականության պարզումը կարող է նպաստել զինված ուժերում հնարավոր հանցավոր դրսևորումների նախականխմանը»,- ասել է ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը և քննարկման արդյունքներով տվել կոնկրետ հանձնարարականներ, ուղենշել հետագա անելիքները։

Քննարկման արդյունքներով ՀՀ ՔԿ նախագահը պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի տեղակալ Աղասի Բագրատունյանին՝ հանցագործությունների բացահայտման գործում սերտ համագործակցության համար։

ՔԿ նախագահը կարևորել է հանցագործությունների բացահայտման գործում քննիչի դերը և ընդգծել, որ գործող Սահմանադրությամբ քննչական մարմիններին է վերապահված ոչ միայն նախաքննության իրականացումը, այլև՝ կազմակերպումը։ Հետևապես՝ յուրաքանչյուր գործով քննիչը պետք է կարողանա դրսևորել իր դատավարական ինքնուրույնությունն ու անկախությունը և իրավապահ մյուս մարմինների հետ համագործակցելով՝ կազմակերպել արդյունավետ նախաքննության իրականացումը։ Իսկ քննիչի կողմից իր լիազորությունների արդյունավետ կատարման համար շարունակվում են հետևողական աշխատանքներ իրականացվել՝ աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ։

ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շնորհիվ 2017 թվականին ձեռք է բերվել «ՈՒԱԶ» մակնիշի 3 հատ ավտոմեքենա, որոնց համար տրամադրվել և ծախսվել է 25.200.000 դրամ: Ավտոմեքենաները հատկացվել են Զինվորական քննչական գլխավոր վարչության սահմանամերձ՝ առաջին, երկրորդ, երրորդ կայազորային քննչական բաժիններին։ Առաջիկայում կբարելավվեն նաև շենքային պայմանները։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan