ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Զանգեր-Անգեղակոթ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում թույլ մառախուղ է, Վայք-Սիսիան ավտոճանապարհին («Զանգեր» կոչվող հատված) և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է:
