1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՍՆԱԿ ԵՂՈՅԱՆԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՒ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՑՈՒՑԱԿ Ո՞ՒՆԻ. ՈՐՏԵՂ Է ԹԱՂՎԱԾ ՇԱՆ ԳԼՈՒԽԸ

2018թ. դեկտեմբերի 18-ին 52 8712 հեռախոսահամարից զանգահարում է ՀՀ կառավարության լրատվական բաժնի ինչ-որ աշխատակից՝Քնարիկ անունով , եւ փորձում է ինձանից ՝ որպես Fnews.am էլ օրաթերթի հիմնադիր, պահանջել տարեկան ֆինանսական հաշվետվություն:

Կառավարության լրատվական բաժնի աշխատակից Քնարիկը երկու բառ արտաբերելուց հետո, հեռախոսը փոխանցում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանին, ով ի պաշտոնե ներկայանալուց հետո, շարունակում է մանրամասներ ճշտել կայքի տարեկան ֆինանսական հաշվետվության վերաբերյալ: 
Իմ այն հարցին, թե ո՞ր օրենքով է, խոսնակը պահանջում Fnews.am էլ օրաթերթի տարեկան ֆինանսական հաշվետվությունը, եւ արդյո՞ք նման անհեթեթ ու անօրինական հարցադրումներով դիմել է այլ լրատվականների եւս, Եղոյանը պատասխանում է .

- Չէ, ոչ ոք…չի ներկայացնում… ես եմ հարցնում: Կա՞ , թե չկա: Հիմա հարցնում ենք… 

-Արման, ասում եք. հիմա հարցնում ենք… Կլուսավորե՞ք, ովքեր են հարցնում, եւ ի՞նչ են հարցնում: 

-Եթե հիմա հարցնեք՝ կարող ա լինի լրատվամիջոց, որին դեռ չենք հարցրել:

 -Օրինակ, էլ ո՞ւմ եք այդպիսի հարցով դիմելու:

-ԸԸԸ…Բոլորին, բոլորին: Ես ի դեպ, կարող եմ որպես քաղաքացի էլ չէ՞, Ձեզ նման հարցով դիմել: 


Այնուհետեւ երբ Եղոյանին հորդորում եմ կոնկրետացնել իր ով լինելը, եւս մեկ անգամ ճշտելով՝ այնուամենայնիվ «հարցաքննությունը » պաշտոնական հարթության մեջ է, թե՞ այս «օպերացիան» սեփական նախաձեռնության դրսեւորում է, Եղոյանը պատասախանում է. 

-Ոչ, ոչ: Ես որպես քաղաքացի եմ հարցնում:


-Այսինքն հիմա, քաղաքացի Եղոյանը բոլոր լրատվամիջոցներին անձա՞մբ է նման հարցադրումներ անելու:

-Չէ, անձամբ ես չէ, բայց Քնարիկն էր զանգում: 

Դիտարկմանը, թե կառավարության աշխատակից Քնարիկը, ով մեր հարկատուներիս հաշվին աշխատավարձ է ստանում, ինչո՞ւ է քաղաքացի Եղոյանի համար ծառայություններ մատուցում ՀՀ կառավարության շենքից, Եղոյանը պատասխանում է, որ իրեն նոր են ասել, որ զբաղվեն…

Ու նաեւ հավելում, որ իրեն էսօր են ցուցակ ներկայացրել ու իրանք սկսել են… 


Հա՜, փաստորեն սկսել են…

Ինչեւէ, որպեսզի ես հիմա իմ գործը թողած՝ չսկսեմ վերծանել Եղոյանի իրարամերժ պատասխանների հատորյակը ՝իր ողջ հմայքով, ինչն ուղղակի զավեշտ է... ներկայացնում եմ ամենակարեւոր հարցադրամանս պատասխանը:

-Արման, խնդրում եմ պարզաբանեք. ի՞նչն եք նայում, ի՞նչ ցուցակներից եք խոսում, եւ ո՞վ է ինչ ասել, որ անեք: Արման, իսկ կարո՞ղ է պատահաբար Ձեր այս հետաքրքասիրությունը առաջացավ այն բանից հետո, երբ ժամեր առաջ անտեսվեց ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշոտնյայի՝ գնդապետերից մեկի խոսքը, ով փորձում էր զինվորին վերաբերող մի հոդվածի շուրջ՝ «ճառ ասել » նախքան այն հրապարակվելը: Ասելով, որ սովորություններ չունի, որ իրեն  մերժեն…Ինչպիսի զուգադիպություն: 

Հարցը լսելուն պես, Եղոյանը արձագանքում է, որ որն ինքը ի պաշտոնե կարող է պատասխան տալ միայն իր փոխարեն, եւ որ ինքը նման տեղեկություններ չունի: 
Այնուհետեւ քաղաքացի Եղոյանը, եւս երկու անգամ ինձ հետ հեռախոսով զրուցելուց հետո, նորից է զանգահարում եւ ասում, որ ես եւ բարձրաստիճան պաշտոնյան՝ իրար գուցե լավ չենք հասկացել: Քանի որ կառավարության տվյալ պաշտոնյան՝ մամուլի գործերին խառնվելու միտում չի ունեցել, եւ որ իմ ու տվյալ պաշտոնյայի միջեւ տեղի ունեցած խոսակցության մասին զեկուցել է վերադասներին, որից հետո սույն գնդապետին խստագույնս զգուշացրել են՝չխառնվել լրատվամիջոցի գործերին:

Հ.Գ 
Այս ամենի մասին, գուցեեւ չբարձրաձայնեի, հաշվի առնելով երկրում առկա ներքին եւ արտաքին բազում մարտահրավերները: Բայց երբ մի դեպքում՝ հաշված ժամերի տարբերությամբ, գնդապետերը փորձում են մամուլին «չափ տալ», իսկ մյուս դեպքում՝ վարչապետի խոսնակ ներկայացած անձը փորձում է խիստ վերահսկողի, հետո քաղաքացու դիրքերից հանդես գալ, զուգադիպությունը՝ խիստ կասկածելի է…

Այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ կոնկրետ ճնշման փորձ՝ լրատվամիջոցի նկատմամբ: 

Հորդորում եմ Ձեզ հաշիվ տալ, եւ ուշքի գալ. որպեսզի դո՛ւք , մեր բարեխիղճ հարկատուներիս հաշվին, աշխատանքային ժամի չզբաղվեք թայֆաբազությամբ՝ պետության գործերը վեր դասելով Ձեր նեղ անձնական շահերից...

Ձեր պաշտոնական դիրքը չարաշահելու փորձ անգամ նկատելու դեպքում.ինչպես կասեր դասականը՝ հատ-հատ հնչեցնելու եմ բոլորիդ անուն-ազգանունները, ինչպես նաեւ հանրությանը ներկայացնելու եմ.թե ով, որտեղ, որ ժամին, ում հետ ինչ կերպ է փորձում ծառայեցնել իրեն վստահված պաշտոնը: 

Եթե այդքան շատ եք հուզվել ու խառնվել ձեր պաշտոններից, եւ Ձեզ մոտ լավ է ստացվում ՀՀ քաղաքացի աշխատելը, ուրեմն փոխեք Ձեր գործի բնույթը: Հիմա դուք կառավարության բարձրաստիճան պաշտոնյա ե՞ք, մամուլի բերան փակո՞ղ, ճնշո՞ղ,ճշտո՞ղ թե սեւի ու սպիտակի ցուցակներ կազմող :

Հարգելիներս, Գայանե Զարգարյանին տարբեր ժամանակներում ամենատարբեր ճանապարհներով փորձել են լռեցնել շատերը. մկները, ձկները, Գոնսալեսները, (հա ընդհուպ կոնկրետ լրատվականների համար հոգի տվող բարձրաստիճան ոստիկանության Ձեր կոլեգաները), ինչը նրանց սակայն չի հաջողվել, ու չի հաջողվելու նաեւ շարքային քաղաքացու անվան տակ պախկվող որեւէ պաշտոնյայի:


Պարոն Փաշինյան, Ձեր աշխատակիցներին կարգի հրավիրեք. ես ոչ պետությունց սնվող պաշտոնյա եմ, ոչ էլ բիզնեսների մեջ թաղված գնդապետ ու չինովնիկ: Ես նախ եւ առաջ շարքային լրագրող եմ. ինչպիսին եղել եք դուք՝ տարիներ առաջ: Ով ՝ով, դուք շատ լավ կարող եք պատկերացնել, թե ինչ է այս դիլեմայի անունը:


Համոզված եմ, որ այս ամենը տեղի է ունեցել՝համենայնդեպես ոչ Ձեր իմացությամբ:


Եթե թյուրըմբռնում կա. կարող ենք խոսել՝ առավել փաստարկված:

Լավ սա դեռ մի կողմ. քաղաքացի Եղոյան եւ ամենայն կարող գնդապետ, հիմա ի՞նչ եղավ, ո՞ւր հասավ N զորմասի զինվոր` Էդուարդ Պապյանի գործը, ում ծնողները ահազանգում էին, որ իրենց որդու կյանքը վտանգված է, քանի որ անառողջ զինվորին զորմասում հեգնում ու ծաղրում են՝ կակազության համար, դե իսկ որոշներն էլ ինձ խորհուրդ են տալիս, որ չարժե էդ երեխու հարցը՝ գցել Նիկոլի ականջը:

Կարծում եմ՝ անհասկանալի հարցեր չմնացին: 

Ինձ համար. իմ երկիրը, իմ եռագույնը, հայ զինվորը, ինչպես նաեւ շարքային քաղաքացին՝ բարձր են ցանկացած գնդապետիկների, եւ այլ պետոների զբաղեցրած պաշտոնների ծանրությունից: 
Կասկած չունեմ.ցանկացած հայ մարդ, եւ հայրենասեր պաշտոնյա, դժվար թե այս հարցում նախ եւ առաջ ՀՀ քաղաքացուս հետ՝ անհամաձայնություն ունենա:

Լավ եղեք: Սիրում եմ բոլորիդ: Դուխո՛վ…

 

ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ 

Fnews.am էլ.օրաթերթի հիմնադիր 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan