ՀՀ զինված ուժերի ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան ու ցուցումներ տվել
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ձմեռային զորակոչին ընդառաջ այցելել է հանրապետական հավաքակայան։ Այս տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նա անցկացրել է շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։
Ասրյանին են ներկայացվել զորակոչիկների ընդունման, բուժզննման եւ վիճակահանության ընթացակարգերի մանրամասները։
ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ է տվել ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: