ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմը նոր հայտարարությամբ է հանդես եկել
ՀՀ զինված ուժերը նոր հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները եւ շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված եւ հաստատակամ։
Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից եւ կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում եւ հորդորում է դադարեցնել Զինված ուժերին եւ առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։
Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով եւ ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության եւ իրավունքի նորմերով»։
